21 մարտի 2011 - 16:20 AMT
ՀԲ. Երկրաշարժից և ցունամիից Ճապոնիայի ուղղակի կորուստները կազմում են $235 միլիարդ

Երկրաշարժից և ցունամիից Ճապոնիայի ուղղակի կորուստները կազմում են $235 միլիարդ, ինչը համապատասխանում է երկրի ՀՆԱ մոտավորապես 4%-ին, ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

Բանկի փորձագետների գնահատման համաձայն, Ճապոնիային առնվազն հինգ տարի կպահանջվի տարերային աղետի արդյունքում ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար:

Նշվում է նաև, որ Ճապոնիային պարենային ճգնաժամ է սպառնում, որը կապված է ջրի և սննդամթերքի ռադիոակտիվ վարակման վերաբերյալ մտավախությունների հետ, չնայած, որ երկրաշարժից տուժած «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում իրադրության կայունացման գործում, ըստ ամենայնի, առաջընթաց է արձանագրվել: