21 մարտի 2011 - 16:21 AMT
Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին հիշատակող վեպը բեսթսելեր է դարձել

Թուրք գրող Զուֆլու Լիվանելիի «Սերենադ» վեպը, որտեղ հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը, բեսթսելեր է դարձել Թուրքիայում: Երեք օրում վաճառվել է 50 000 նմուշ:

Վեպի սյուժեի հիմքում Ստամբուլի համալսարանի գիտաշխատող Մայա Դուրանի և հրավիրված գերմանացի պրոֆեսոր Մաքսիմիլիան Վագների սիրո պատմությունն է, գրում է թուրքական «Միլիեթ» թերթը:

Վեպում անդրադարձ է արվում նաև Հոլոքոսթին ու քրդերին: