21 մարտի 2011 - 17:30 AMT
Երևանում ընթանում է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը

Մարտի 20-ին մեկնարկել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: Առաջնությունն ընթանում է Երևանի «Դինամո» մարզադահլիճում և կավարտվի մարտի 24-ին: Այդ օրը կկայանան եզրափակիչ մենամարտերը:

Առաջնությանը մասնակցում են ավելի քան 100 բռնցքամարտիկներ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից: Մարտի 21-ին ռինգ դուրս եկան չորս` մինչև 49կգ, 64, 75 և 81կգ քաշային կարգերի մարզիկները:

Առաջնությունից հետո կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կսկսի պատրաստվել միջազգային մրցաշարերին: