21 մարտի 2011 - 18:25 AMT
Այաթոլլա Համենեին «տնտեսական ջիհադ է» հայտարարել

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին Նովրուզի կապակցությամբ իր ողջույնի ուղերձում «տնտեսական ջիհադ է» հայտարարել:

«Ես ակնկալում եմ պաշտոնյաներից ու ժողովրդից, որ նրանց առաջընթացը տնտեսության ոլորոտում կլինի ջիհադային ու բեկումնային: Առաջիկա տասնամյակը կլինի առաջընթացի ու արդարության տասնամայկ տարածաշրջանի երկրների համար»,-հայտարարել է նա, հայտնում է Իրանի ռադիոն:

Իրանը դիմավորել է Նոր՝ 1390-րդ տարին ըստ արևային հիջրայի օրացույցի: