22 մարտի 2011 - 10:14 AMT
ԱՄՆ կոնգրեսականները մեղադրել են Օբամային օրենսդրությունը խախտելու մեջ

Մի շարք ամերիկացի քաղաքական գործիչներ քննադատել են ԱՄՆ նախագահին Լիբիայում ծավալվող գործողությանը մասնակցելու վերաբերյալ որոշման համար՝ առանց նախապես ստանալու Կոնգրեսի հավանությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Չնայած նրան, որ նախագահի առաջարկած ծրագիրը, հավանաբար, իմաստ ունի, մենք այնուամենայնիվ պետք է չափազանց զգուշավոր լինենք մեր հետագա քայլերում»,-ասել է ԱՄՆ ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկը՝ Նյու Յորքից ընտրված սենատոր Չակ Շուիմերը:

Կոնգրեսի հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը նախատեսված է 1973թ. Ռազմական լիազորությունների մասին օրենքով: Ղեկավարվելով այդ օրենքով՝ կոնգրեսականներից շատերը գտնում են, որ Օբաման, հավանություն տալով ԱՄՆ-ի մասնակցությանը Լիբիայի գործողությանը, ոչ միայն շտապել է, այլ նաև խախտել է ամերիկյան օրենսդրությունը: