22 մարտի 2011 - 11:11 AMT
Խաղաղ օվկիանոսում նկատվել է ճառագայթման բարձր մակարդակ

Խաղաղ օվկիանոսում ճապոնական Ֆուկուսիմա վարչական շրջանից ոչ հեռու, որտեղ գտնվում է վթարի ենթարկված ատոմային էլեկտրակայանը, նկատվել է ճառագայթման բարձր մակարդակ: ԱԷԿ օպերատորը` Tokyo Electric Power ընկերությունը, հայտարարել է, որ յոդ-121-ի խտացումը գերազանցում է նորման 126 անգամ, որը հաստատվել է Ճապոնիայի իշխանությունների կողմից, իսկ ցեսիում-134-ը` 24.8 անգամ:

Օվկիանոսի ջուրը վերցրել են Ֆուկուսիմայից 100 կմ հեռավորության վրա, հաղորդում է France24 հեռուստաալիքը: Բնապահպանները դեռ չեն պարզաբանում, թե որքան ուժեղ ադեցություն կունենան ռադիոակտիվ տարրեը ձկների և ծովամթերքի վրա, սակայն նշում են, որ այդ տարրերը երկար կյանք չունեն:

Ճապոնական առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ ճառագայթման մակարդակը Ֆուկուսիմա և Իբարակի վարչական շրջաններում նորման գերազանցում է, հաղորդում է RBC.ru-ն:

Ավերիչ երկրաշարժից հետո Ֆուկուսիմա ԱԷԿ-ում տեղի է ունեցել երկու պայթյուն, մթնոլորտում տարածվել է ռադիացիա: Այդ ԱԷԿ-ում իրավիճակը շարունակում է ծանր մնալ, մեծ է նոր վթարների հավանականությունը: