22 մարտի 2011 - 11:12 AMT
Twitter-ում հայտնվել են Լիբիայի երկնքում թռչող ռազմական օդաչուների խոսակցությունները

Նախկին հոլանդացի զինծառայողը եթերից ձայնագրել է ռազմական օդաչուների տեղեկատվությունը, որոնք մասնակցում են Լիբիայում «Արևածագ. Ոդիսևս» գործողությանը, և զետեղել է այն Twitter-ում, գրում է ֆրանսիական Le Figaro-ն:

Օդաչուների օգտագործած կարճ հաճախականությունները կարող են որսալ նաև ռադիոսիրողները: Նախկին զինվորականը պատմել է, որ արել է դա իմանալու համար ճշմարտությունը՝ առանց որևէ քարոզչության: Ըստ թերթի, մեկ այլ ռադիոսիրող ինտերնետում զետեղել է Լիբիայի երկնքում հայտնված անտեսանելի B-2 ինքնաթիռների ակտիվության մասին տվյալները: