22 մարտի 2011 - 12:09 AMT
Հայկական «Էլեկտրասարք» ընկերությունը մտադիր է դուրս գալ իրանական շուկա

«Էլեկտրասարք» ԲԲԸ-ն բանակցում է իրանական կողմի հետ և ընթացիկ տարվա ապրիլի վերջին ընկերությունը կառաքի 50 հազար դոլար արժողությամբ սարքերի առաջին խմբաքանակը: Այդ մասին լրագրողներին է հայտնել «Էլեկտրասարք» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Սարգսյանը: Այսօրվա դրությամբ ընկերությունում աշխատում է 145 մարդ: Ինչպես հայտնել է ընկերության գործադիր տնօրենը, արտադրված ապրանքի 98 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան:

Ըստ Կարեն Սարգսյանի, ընկերության շրջանառությունը 2010թ. կազմել է 400 մլն դրամ, իսկ 2011-ին ակնկալվում է շրջանառությունը հասցնել 550 մլն դրամի: Նա հայտնել է նաև, որ տեսականու ընդլայնման համար «Էլեկտրասարք» ընկերությունը 2009թ. հոկտեմբերին 150 մլն դրամ վարկ է ստացել «ՄՍԲ-Ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից, ինչը թույլ կտա ընկերությանն ընդլայնել արտադրությունն ու նոր շուկաներ նվաճել: