22 մարտի 2011 - 14:13 AMT
«Շիրակ» ակումբը գործարկել է իր կայքն ու պաշտոնապես ներկայացրել նոր խաղացողներին

Մարտի 22-ին Երևանում տեղի ունեցավ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կայքի՝ fcshirak.am. շնորհանդեսը: Կայքի այցելուները կկարողանան ծանոթանալ ակումբի պատմության հետ, գործող կազմի, ինչպես նաև իմանալ թիմի վերջի նորությունները:

Ակումբի նախագահ Արման Սահակյանն ասել է, որ «Շիրակն» այս տարի հաջող է մեկնարկել ինչպես գավաթի, այնպես էլ Հայաստանի առաջնությունում: Մեր նպատակն է ընդգրկվել Հայաստանի լավագույն թիմերի քառյակում»,-ասել է Սահակյանը:

Ակումբի ղեկավարությունը ներկայացրել է նաև նոր խաղացողներին, որոնք պայմանագիր են կնքել ակումբի հետ այս տարի:

«Շիրակի» պաշտոնական գործընկերն է «Գյումրի գարեջուրը»: Ըստ ընկերության նախագահ Միսաք Բալասանյանի, պայմանագիրը ստորագրվել է մեկ տարով, երկարացման հնարավորությամբ: