22 մարտի 2011 - 16:01 AMT
Երևանում կկայանա ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գծով հանձնաժողովի նիստը

Մարտի 23-ին տեղի կունենա ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համանախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվելու է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներն ամփոփող Հանրային իրազեկման փաստաթղթի նախագիծը, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: