22 մարտի 2011 - 16:13 AMT
Հայաստանի խոշոր հարկ վճարողների արտադրանքի իրացումից ստացված հասույթը 2011-ի հունվարին նվազել է 4.6 տոկոսով

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ իրացումից հասույթը 2011թ.–ի հունվար ամսին կազմել է 138.8 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 4.6 տոկոսով: Ընդ որում, նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 192 կազմակերպությունների մոտ` 23.3 մլրդ դրամով և նվազել 225-ի մոտ` 28.7 մլրդ դրամով:

2011թ.-ի հունվարին հարկային մարմնի կողմից կատարվել են 32 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 194.2 մլն դրամի չափով: