Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մարտի 22-ին մեկնարկեցին ուսանողական մարզախաղերը՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին:
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջունեց բոլոր մասնակիցներին:
«Այս խաղերը նպաստում են առողջ ապրելակերպի տարածմանն ու մարզական ոգու զարգացմանը ուսանողների շրջանում: Հուսով ենք, որ առաջիկայում մարզական մրցաշարերի ու մասնակիցները թիվը գնալով կավելանա»,-ասել է Ստեփանյանը:
Ուսանողները կմրցեն հետևյալ մարզաձևերում՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, շախմատ, սեղանի թենիս, մարմնամարզություն և արմռեսլինգ: