22 մարտի 2011 - 16:39 AMT
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելի աճը 2010 թ. կազմել է 52.8 %

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ֆիզ. անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելը աճել է 3,8 մլրդ. դրամով` աճը 2010 թվականին կազմել է 52.8 %: «Նշված աճը պայմանավորված է բնակչության վստահությամբ Անելիք Բանկի նկատմամբ: Վերլուծությունները ցույց են տվել, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն գտնվում է ՀՀ բանկային համակարգում առավելագույն վստահություն վայելող բանկերի առաջին եռյակում: Դրա վառ ապացույցն է նաև այն հանգամանքը, որ Բանկի ավանդային պորտֆելը նման աճ է ունեցել այն դեպքում, երբ Անելիք Բանկում ավանդի տարեկան տոկոսադրույքը առավելագույնը չէ: Բնակչության շրջանակում զգալի արձագանք ունի հատկապես ԱՊԱՀՈՎ ավանդատեսակը, որը, ինչպես և մնացած բոլոր մեր ավանդատեսակները, հնարավորություն է ընձեռում ավանդատուներին ցանկացած պահին հետ վերցնել ներդրված ավանդի գումարը կամ նրա մի մասը` համապատասխան ամսվա տոկոսների պահմանմամբ»,- ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: