22 մարտի 2011 - 16:44 AMT
Իրանը զենք է առաքել Սիրիա Թուրքիայի տարածքով

Իրանի տրանսպորտային Իլ-76 ինքնաթիռում, որը Թեհրանից Սիրիա էր ուղևորվում և որին պարտադրել են զննության համար վայրէջք կատարել Թուրքիայում մարտի 20-ին, հայտնաբերվել են ականանետներ, ինքնաձիգներ և զինամթեք, գրում է թուրքական «Միլիեթ» թերթը:

Ինքնաթիռը ստիպողական վայրէջք է կատարել Դիարբեքիրում, քանի որ տեղի իշխանությունները տեղեկատվություն են ստացել, որ ինքնաթիռը միջուկային բեռ ու զենք է փոխադրում՝ խախտելով ՄԱԿ-ի բանավեճերը:

Aksam թերթը գրում է, որ Թուրքիան զննության նպատակով վայրէջքի է պարտադրում իրանական ինքնաթիռները 2010թ. հունիսից՝ ԱՄՆ պահանջով: