22 մարտի 2011 - 17:00 AMT
Մարտի 22-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 369.31 դրամ

Մարտի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4 620 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 368.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 368.60 դրամ:

Մարտի 22-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 369.31 դրամ` մարտի 21-ի համեմատ կրճատվելով 0.52 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 525.34 դրամ` ավելանալով 1.66 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 13.12 դրամ` ավելանալով 0.06 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: