22 մարտի 2011 - 18:08 AMT
Քաղաքապետ. Ապրիլին Երևանում հինգ փոքր շուկա կբացվի

Ապրիլին Երևանում հինգ փոքր շուկա կբացվի: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` ելույթ ունենալով Հայաստանի Հանրային խորհրդում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր մայրաքաղաքի հիմնախնդիրների քննարկմանը: Ըստ Կարապետյանի, նոր փոքր շուկաների բացումը կնպաստի գյուղմթերքի վաճառքի սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների ապահովմանը: Ինչպես նշել է քաղաքապետը, տարվա ընթացքում նախատեսվում է Երևանում բացել 12 փոքր շուկա:

Մեկնաբանելով քաղաքապետարանի փողոցային առևտուրն արգելելու մասին հայտարարությունը՝ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ դրանով քաղաքապետարանը լոկ ի կատար ածեց դեռ 2004թ. ընդունած օրենքը: «Մեզ մեղադրում են նրանում, որ մենք անտեսում ենք փողոցային առևտրով զբաղվող սոցիալապես անապահով մարդկանց շահերը, սակայն մենք ի սկզբանե նրանց առաջարկեցինք առևտրի համար նախատեսված տեղեր, շուկաներ, որտեղ նրանք կարող են կազմակերպել առևտուրը»,-ասել է Կարապետյանը: