22 մարտի 2011 - 18:24 AMT
Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա ալ Հալիֆան արտաքսել է երկրից բոլոր իրանցիներին

Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա ալ Հալիֆան արտաքսել է երկրից բոլոր իրանցիներին: Ինչպես հայտնում են Իրանի ԶԼՄ-ները, հրահանգով արտաքսվել են նույնիսկ բահրեյնցիների հետ ամուսնացած կանայք, որոնք ունեն Բահրեյնի քաղաքացիություն և երկար տարիներ է ապրում են այդ երկրում:

Օրերս Թեհրանում Բահրեյնի ու Սաուդյան Արաբիայի դեսպանատների մոտ բողոքի ակցիա տեղի ունեցավ Բահրեյնում արյունահեղության կապակցությամբ: Նույն օրը Իրանը ետ կանչեց իր դեսպանին: