23 մարտի 2011 - 14:18 AMT
Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարին

Թբիլիսիում աշխատանքն է սկսել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 76-րդ սեմինարը, որին կմասնակցի ՆԱՏՕ ԽՎ նախագահ Կարլ Լամերսը:

Սեմինարի աշխատանքին մասնակցում են նաև վրացական ղեկավարության ներկայացուցիչներ, ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակությունը, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Հանսյորգ Հաբերը, ինչպես նաև փորձագետներ:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը, Հայաստանը չի մասնակցելու սեմինարին:

Սեմինարի ընթացքում քննարկվելու են տարածշրջանի իրավիճակը, վրաց-ռուսական հակամարտությունը, Վրաստանի ինտեգրման հարցերը եվրոպական և եվրաատլանտյան կառույցներում, Վրաստանում ժողովրդավարության զարգացումը, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերը, կոռուպցիայի դեմ պայքարը: