23 մարտի 2011 - 16:42 AMT
Արցախ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռներն ոչնչացնելու Բաքվի սպառնալիքը պետական ահաբեկչություն է

Հայաստանի հակաօդային պաշտպանությունը լավագույնն է տարածաշրջանում: Այդ մասին այօրս Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա, Հայաստանի հակաօդային պաշտպանությունը գերազանցում է իր որակով նույնիսկ Թուրքիայի ու Իրանի նման պաշտպանությունը: Անդրադառնալով պաշտոնական Բաքվի այն հայտարարությանը, թե «Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող օդանավերը կոչնչացվեն», փորձագետն ասել է, որ դա Ադրբեջանի հերթական սադրանքն է: «Ադրբեջանի սպառնալիքները այլ կերպ, քան պետական ահաբեկչություն չես որակի»,-ասել է Հովհաննիսյանը: Սակայն, փորձագետը նշել է, որ տեխնիկապես Բաքվի համար բավականին բարդ կլինի իրագործել սպառնալօիքը: Ընդ որում, նա նշել, է, որ Ադրբեջանի ցանկացած նման գործողություն համարժեք պատասխան կստանա: Ըստ նրա, ադրբեջանական քաղավիացիան տեխնիկապես առավել խոցելի է հայկական զինված ուժերի համար: