23 մարտի 2011 - 16:58 AMT
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և այդ մասին ամերիկյան կողմը բազմիցս հայտարարել է ինչպես մասնավոր բանակցությունների և հանդիպումների ընթացքում, այնպես էլ հրապարակավ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ-ն համարում է միակ կառույցը, որի շրջանակներում պետք է ընթանան ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, և որ ԱՄՆ-ը սերտորեն աշխատում է ԵԱՀԿ ՄԽ այլ համանախագահ երկրների հետ: Այդ առումով նա նշել է, որ վերջերս տարածաշրջանում են գտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք կոչ են արել հակամարտող կողմերին շարունակել բանակցությունները:

Դեսպանը նաև մեկնաբանել է Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմն հանդիպումը: «ԱՄՆ-ն կարևորում է Սոչիի եռակողմ հանդիպումը և անհրաժեշտ համարում կիրառել Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները խաղաղ գործընթացի առաջընթացի համար»,- ասել է Յովանովիչը: