ՆԱՏՕ-ի ռազմական նավերը սկսել են Լիբիայի ափամերձ տարածքի պարեկությունը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ընդհանուր պաշտպան» գործողությանը Թուրքիայից կմասնակցի 5 նավ և մեկ ստորջրյա նավ:
Թուրքական նավերը այլ երկրների նավերի հետ կապահովեն Լիբիայի հանդեպ զենքի էմբարգոյի ապահովումը, հայտնում է Anatolia News Agency-ն:
Բրյուսելում շարունակվող բանակցություններում պարզաբանվում է այն դերը, որը կստանձնի ՆԱՏՕ-ն Լիբիայի հարցում: Գտնվել է նաև այն հարցի պատասխանը, թե ով կստանձնի Լիբիայում ռազմական գործղության հրամանատարությունը: Ըստ բանակցությունների, քաղաքական վերահսկողությունը կիրականացնի քաղկոմիտեն, որի կազմում կընդգրկվեն Արևմուտքի ու արաբական աշխարհի ԱԳ նախարարներ: ՆԱՏՕ-ն կստանձնի ռազմական համակարգողի դերը, սակայն քաղաքական որոշումները կընդունեն ժամանակավոր կոմիտեները, որոնց կազմում կընդգրկվեն նաև արաբական երկրներ: