23 մարտի 2011 - 18:47 AMT
Նյու Յորքում պարուսույց Վանուշ Խանամիրյանի պատվին համերգ կկայանա

Մայիսի 8-ին The Jeanne Rimsky Theatre-ում տեղի կունենա Վանուշ Խանամիրյանի անվ. պարարվեստի ակադեմիայի սաների դեբյուտային համերգը: Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարներն են Թովմաս և Լյուդմիլա Հարությունյանները: Համերգը նվիրված կլինի Խանամիրյանին, որը համերգին ներկա կգտնվի որպես պատվավոր հյուր:

Նյու Յորքում Վանուշ Խանամիրյանի ակադեմիան հիմնադրվել է հայտնի պարուսույցի սանի կողմից` Խանամիրյանի պարային ավանդույթները շարունակելու նպատակով: Ակադեմիայում հայկական ժողովրդական պարեր են ուսուցանում: