23 մարտի 2011 - 19:36 AMT
Ադրբեջանցի լոբբիստները փորձում են եվրապատգամավորներին համոզել, որ Բաքուն ԼՂ հիմնախնդիրը ռազմական ուղիով լուծելու իրավունք ունի

Ղարաբաղյան հակամարտությունը Եվրամիության և Եվրոպական խորհրդարանի ուշադրության կենտրոնում է: Ինչպես Հայաստանի խորհրդարանում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ադրբեջանական լոբբին փորձում է ազդել Եվրախորհրդարանի պատգամավորների վրա և համոզել նրան, որ այսօր անհնար է Ղարաբաղի շուրջ բանակցություններն ավարտին հասցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և անհրաժեշտ է այլ ձևաչափեր դիտարկել:

«Բացի դրանից, փորձեր են դիտվում ձևավորելու այնպիսի հասարակական կարծիք, որի համաձայն Ադրբեջանական իրավական հիմք ունի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու համար»,- ասել է վարչապետը: