24 մարտի 2011 - 11:51 AMT
Հայաստանի վարչապետը մտահոգված է հայկական պանրի որակով

Բացելով Հայաստանի կառավարության նիստը` վարչապետ Տիգրան Սարգսյանն անհանգստություն է արտահայտել պանրի որակի առիթով, որը վաճառվում է հայկական շուկայում: Նրա խոսքերով, ՀՀ վարչապետին կից վերահսկիչ ծառայությունը կես տարի առաջ դիտարկում է անցկացրել տասնյակ խանութներում և ստուգումները «անմխիթար» են եղել:

«Պարենային անվտանգության ապահովումը Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում գերակա ուղղություններից է, և այստեղ պետք է մեծ աշխատանք կատարվի»,- ասել է Սարգսյանը: Նա նշել է 6 ամիսը մեկ նման ստուգումներ անցկացնելու անհրաժեշտությունը, որոնց արդյունքները պետք է ներկայացվեն հասարակությանը: