24 մարտի 2011 - 11:53 AMT
Տիգրան Սարգսյան. Անձնագրերի հանձնման ոլորտում կաշառակերությունը լիովին արմատախիլ է արվել

Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել պետական ծառայությունների դիտարկման իրականացմանը: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքերով, այդ դիտարկումը վերաբերվում է ոչ միայն հովանավորչական ոլորտին, այլ նաև բոլոր նախարարությունների գործունեությանը: «Մենք սկսել ենք պետծառայությունների դիտարկում և հիմա ժամանակն է գնահատելու, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկվել առանձին նախարարությունների կողմից դրանց որակը բարձրացնելու ուղղությամբ»,- ասել է նա և ընդգծել, որ անձնագրերի հանձնման ոլորտում կաշառակերությունը լիովին արմատախիլ է արվել: