24 մարտի 2011 - 12:21 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր հետվճարային սակագնային պլան` «Անձնական»

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Անձնական» հետվճարային նոր սակագնային պլանը։Այն անհատներին ևփոքր ձեռնարկություններին թույլ է տալիս լիովին վերահսկել հաղորդակցման ծախսերը: 10.000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է ամսական 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր, 200 SMS, 200 ՄԲ ինտերնետ։

Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների։

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով կամ այցելել սպասարկման կենտրոններ և վաճառակետեր։