23 մարտի 2001 - 18:56 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՐՏԻ 27-30-Ը ԿԱՅՑԵԼԻ ՀՈՒՆԱՍՏԱՆ
24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հունաստանի ազգային պաշտանության նախարար Ակիս Ցոխաձոպուլուսի հրավերով, մարտի 27-30-ը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան: Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչությունում:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հունասատնի բարձրագույն ղեկավարության եւ ռազմական ղեկավարության հետ, հանդիպում Հունսաստանի Ցամաքային զորքերի ակադեմիայում ուսուցանող հայ կուրսանտների հետ:
Այցելության հիմնական նպատակը հայ-հունական ռազմական համագործակցության իրականացման հետ կապված խնդիրների եւ հեռանկարների քննարկումն է:
Մասնավորապես, կքննարկվեն ռազմաուսումնական եւ խաղաղապահ ստորաբաժանման ձեւավորման բնագավառներում համագործացության ընդլաիյման հնարավորությունները, պաշտպանական նշանակության համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: --0--