24 մարտի 2011 - 16:00 AMT
Հրանտ Ավանեսյան. Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել հոգեբանության ոլորտում բնակչության իրազեկվածության մակարդակը

Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել հոգեբանության ոլորտում բնակչության իրազեկվածության մակարդակը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարելէ է հոգեբան Հրանտ Ավանեսյանը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է նաև զբաղվել հոգեբանական կրթության մասին տեղեկատվությունը տարածելու քարոզչությամբ: «Հայաստանում հոգեբանությունը որպես գիտություն համեմատաբար նոր երևույթ է, և հայ ժողովուրդը դեռ շատ խնդիրներ ունի այդ ոլորտում բնակչության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու հարցում»,- ասել է նա:

Հայ փորձագետը նաև հաղորդել է, որ ԵՊՀ-ում վերջին տարիներին գործում է հոգեբանության նախապատրաստական դասընթաց արտակարգ և ճգնաժամային իրավիճակների ժամանակ: