24 մարտի 2011 - 16:51 AMT
Ռուսական նավթագազային «ԻՏԵՌԱ» ընկերությունը Հայաստանում կզարգացնի հեծանվասպորտը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ռուսաստանյան նավթագազային «ԻՏԵՌԱ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել ընկերության հետ ծավալված համագործակցության ընթացքից և կարևորել հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են փոխգործակցության նոր ուղղությունների բացահայտման և ներդրումային ծրագրերի իրագործման հեռանկարները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս:

Իգոր Մակարովը նաև նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունն օժանդակում է Ռուսաստանում հեծանվային սպորտի զարգացմանը: Այդ համատեքստում անդրադարձ է արվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Սևանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոն հիմնադրելու հայեցակարգին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: