24 մարտի 2011 - 17:32 AMT
ՀՖՖ մամլո քարտուղարը պարզաբենլ է, թե ինչու են ռուս երկրպագուների հատվածում ճաղավանդակներ տեղադրվել

Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, որտեղ մարտի 26-ին տեղի կունենա Հայաստան-Ռուսաստան հավաքականների հանդիպումը, հյուրերի համար նախատեսված հատվածում տեղադրվել են ճաղեր:

«Նման միջոցներ են ձեռնարկվել անվտանգության նկատառումներից ելնելով: Դրանք հատուկ տեղեր են, որ նախատեսված են ռուս երկրպագուների համար»,-մեջբերում է ՀՖՖ մամլո քարտուղար Տիգրան Իսրայելյանի խոսքերը sovsport.ru-ն:

Բացի այդ, կստուգվի Ռուսաստանի հավաքականի երկրպագուների սթափությունը: Ռուսաստանցի երկրպագուների թիվը հասնում է 1400-ի: