25 մարտի 2011 - 12:45 AMT
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության նախագիծը կարժենա 300 միլիոն դոլար

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղու վրացական հատվածի շինարարության և վերականգնման նախագծի վրա այս տարի ծախսվելու է 300 մլն դոլար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին:

Ինչպես նշել է նախարարը, Վրաստանում երկաթուղու շինարարության վրա աշխատելու է 3000 մարդ: «Դա հավակնոտ, բայց իրական ծրագիր է, որը մեծ կարևորություն ունի Վրաստանի համար»,- ասել է նախարարը և նշել, որ այդ ճանապարհը կապելու է Կովկասը Եվրոպայի հետ, հաղորդում է Trend-ը: