25 մարտի 2011 - 13:52 AMT
ԿԱՐԾԻՔ
Այս տարի հայերի համար ֆուտբոլային հանդիպումն առավել կարևոր է, քան կլիմայի գլոբալ փոփոխությունները

Այս տարի ամենայա «Երկրի ժամը», որի շրջանակներում մեկ ժամով անջատվում են բոլոր էլեկտրական սարքերը, Հայաստանում համընկնում է Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման հետ: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը կոչ է անում Հայաստանի բնակիչներին մարտի 26-ին ժամը 20:30-ից մասնակցել «Երկրի ժամին»: Թեև, հաշվի առնելով գալիք ֆուտբոլային հանդիպման հետ կապված իրարանցումը, որը կայանալու է հենց մարտի 26-ին և տևելու է մինչև ժամը 21:00, կարելի է ենթադրել, որ միջազգային կազմակերպության բոլոր կոչերն անտեղի կլինեն հայ ազգի համար, որը սրտի տրոփյունով սպասելու է այդ խաղին: Հայերը մոլորակի բնակչության մեծամասնության նման բառացիորեն «հիվանդ» են այդ խաղով և ամենայն հավանականությամբ, չեն անջատի իրենց հեռուստացույցները և ռադիոընդունիչները, քանի որ ֆուտբոլը նրանց համար ամեն դեպքում ավելի կարևոր է:

«Բնության համաշխարհային հիմնադրամ» (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամ»-ը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության և էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը: «Երկրի ժամ»-ը սկսվել է 2007թ. Սիդնեյում, Ավստրալիայում, երբ 2,2 միլիոն անհատներ և 2,000 ընկերություններ մեկ ժամով անջատեցին լույսերը` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Եվ միայն մեկ տարի անց «Երկրի ժամ»-ը դարձավ համընդհանուր կայուն շարժում` ներգրավելով ավելի քան 50 միլիոն մարդ աշխարհի 35 երկրներից, տարածաշրջաններից: