25 մարտի 2011 - 14:20 AMT
Վահան Հովհաննիսյանը ԵԱՀԿ զեկույցը Ղարաբաղի մասին որոշ չափով «խայտառակ» անվանեց

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ ԵԱՀԿ զեկույցը Ղարաբաղի մասին որոշ իմաստով «խայտառակ է»: «Ամենախայտառակը զեկույցում այն մասն է, որտեղ հիշատակվում է, թե ինչու Հայաստանը չի բնակեցնում ԼՂՀ մերձակա տարածքները: Մի քանի տարի է արդեն ինչ ՀՅԴ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զբաղվել այդ տարածքների բնակեցմամբ, սակայն այդ ծրագիրը ուղղկաի չի իրագործվում և չի իրագործվում հենց Հայաստանի մեղքով: Եթե այդ հողերը բնակեցված լինեին, ապա Ադրբեջանի վարքագիծն ու միջազգային հանրության դիրքորոշումը Ղարաբաղի հարցում բոլորովին այլ կլիներ»,-հայտարարել է Հովհաննիսյանը խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում:

Իր հերթին «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել համանախագահներին պարզություն մտցնել իրենց հայտարարություններում: «Քանի դեռ ԵԱՀԿ Մխ-ն հանդես չի գալիս կոնկրետ հայտարարություններով, մենք առաջընթաց ղարաբաղյան գործընթացում չենք տեսնի»,-ասել է Զոհրաբյանը: