25 մարտի 2011 - 16:58 AMT
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Ուղեղի ճանաչման շաբաթ» գիտահանրամատչելի երիտասարդական մրցույթը

Ամփոփվեցին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի` «Դանա» հիմնադրամի աջակցությամբ մարտի 14-20-ը հայտարարված «Ճանաչիր քո ուղեղըե խորագրով գիտահանրամատչելի երիտասարդական մրցույթի արդյունքները:

Մրցույթն անցկացվեց «Ուղեղի ճանաչման շաբաթ»- ի (Brain Awareness Week) շրջանակներում: Աշխարհի 82 երկրներին առաջին անգամ միացավ նաև Հայաստանը:

Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին մարտի 24-ին ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետում կայացած մրցանակաբաշխություն-սեմինարի ընթացքում: ՀՀ տարբեր մարզերի ԲՈՒՀ-եր, դպրոցներ և այլ կազմակերպություններ ներկայացնող 31 երիտասարդ արժանացան մրցանակների, այդ թվում` հեռուստացույց, տպիչ, DVD նվագարկիչ, կրիչներ, շապիկներ, ասվում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի հաղորդագրության մեջ:

Սեմինարի ընթացում ներկայացվեցին Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդություններին նվիրված զեկուցումներ: