25 մարտի 2011 - 18:01 AMT
Ռազմական օպերացիան Լիբիայում ղեկավարվելու է Զմյուռնիայից

Լիբիայում ռազմական օպերացիայի ղեկավարությունն իրականացնելու համար ՆԱՏՕ-ի հրամանատարական կետը գտնվելու է Թուրքիայի Զմյուռնիա նահանգում, հաղորդում է թուրքական Sabah թերթը:

Ինչպես գրում է բրիտնական The Guardian-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարություններում, ՆԱՏՕ-ի գծով գործընկերներ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Թուրքիան համաձայնել են ալյանսին հանձնարարել հյուսիսաֆրիկյան այդ երկրում ռազմական օպերացիայի բոլոր հատվածների հրամանատարությունը: Լիբիայում կոալիցիայի ծրագրերը նախատեսում են արգելափակել օդային տարածքը թռիչքների համար, ծովային տարածքը` ի օժանդակություն զենքի էմբարգոյի և հարվածել Մուամմար Քադդաֆիի ՀՕՊ օբյեկտներին ու ցամաքային զորքերի դիրքերին:

Զմյուռնիայում գտնվում է Թուրքիայի ՌՕՈՒ կայանը, որն օգտագործում է ՆԱՏՕ-ն: Այս կայանն իր մեծությամբ երկրորդն է «Ինջիրլիկ» ՌՕՈՒ կայանից հետո: