25 մարտի 2011 - 19:27 AMT
Երևանի մետրոյի ուղղություններից մեկը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես չի գործում

Երևանի Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից “Գարեգին Նժդեհ” տանող ուղղությունը ժամանակավորապես չի սպասարկում ուղևորներին տեխնիկական պատճառներով: Ինչպես PanARMENIAN.Net –ին հայտնեց ականտեսներից մեկը, “Բարեկամության” կայարանում այժմ գործում է ընդհամենը մեկ գիծը, որն էլ սպասարկում է “Բարեկամություն”-“Գարեգին Նժդեհ” ուղղությունը:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ Փրկարար Ծառայությունից, անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ ներկա պահին կայարանում իրականցվում են տեխնիկական աշխատանքներ, ստուգվում է մետրոյի արգելակման համակարգը: