26 մարտի 2011 - 16:04 AMT
Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների երկրպագուները ոչ ոքի խաղացին` 3:3

Մարտի 26-ին` Եվրոպայի 2012 թվականի առաջնության նախընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների խմբային հանդիպումից առաջ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում խաղացին երկու հավաքականների երկրպագուները: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 3:3:

Նախօրեին ոչ ոքի ավարտվեց նաև երկու երկրների ֆուտբոլային վետերանների հանդիպումը` 4:4:

Իսկ Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականների խաղը կկայանա երևանյան ժամանակով 19:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: