Մարտի 26-ին «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության մեծ դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին և նրա կողմից հնչեցրած խնդիրներին` քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ, խորհրդակցությունը տևեց շուրջ երեք ժամ. վերջում պայմանավորվածություն ձեռքբերվեց շարունակել նման հանդիպումները: