26 մարտի 2011 - 16:30 AMT
Անցյալի վիճելի էջերը պետք է պարզեն պատմաբանները, գտնում է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը

Անցյալի վիճելի էջերը պետք է պարզեն պատմաբանները: Այդ մասին Նյու Յորքի Թուրքական մշակութային կենտրոնում, խոսելով ԱՄՆ Կոնգրեսում անցյալ տարի ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ, հայտնել է Թուրքիայի Մեծ Ազգային Ժողովի (TBMM) խոսնակ Մեհմետ Ալի Շահինը:

Նա նշել է նաև, որ ԱՄՆ և Թուրքիայի համագործակցությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև տարածաշրջանային և գլոբալ խաղաղության տեսակետից: «Բոլորովին բնական է այն փաստը, որ Թուրքիան և ԱՄՆ-ն, որոնք երկու ժողովրդարական պետություններ են, ժամանակ առ ժամանակ տարբեր տեսանկյունից են դիտարկում խնդիրները: Ոչ ոք չպետք է քննադատի այդ իրադրությունը: Դրա հետ մեկտեղ մենք գոհունակությամբ ենք նշում այն փաստը, որ հիմնական հարցերի շուրջ մենք ընդհանուր դիրքորոշում ունենք»,- ասել է TBMM խոսնակը, հաղորդում է TRT-Russian-ը: