«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը «Ժառանգությանը» ուղված իր նամակում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի` արդեն 12 օր ձգվող հացադուլին` նշում է, որ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունները բռնազավթած վարչախումբը սառն անտարբերություն է հանդես բերում երկրի վարկով ու ճակատագրով մտահոգ ազնիվ քաղաքացիների ու կազմակերպությունների ներկայացուցիչների, այսօր արդեն նաեւ քաղաքական գործչի կեցվածքի նկատմամբ, սրանով ապացուցելով, որ իրենց համար բռնազավթած պաշտոններն ավելի վեր են, քան երկրի ապագան ու առաջընթացը»:
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունը կոչ է անում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը երկիրը անարժան իշխանավորների լծից թոթափելու համար չգնալ սեփական առողջության վատթարացմանն ու քայքայմանը, քանզի այսօրվա իշխանավորները արժանի չեն նման անձնազոհությանը: