26 մարտի 2011 - 17:41 AMT
Հայաստանն ու Արցախը կհամագործակցեն բանկային ոլորտում

Մարտի 26-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը առնչվող հարցեր, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: