26 մարտի 2011 - 18:34 AMT
Հրապարակվեցին Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների կազմերը EURO-2012 նախընտրական մրցաշարի խաղի համար

Մարտի 26-ին EURO-2012 առաջնության նախընտրական մրցաշարի շրջանակներում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականը կընդունի B խմբի առաջատար Ռուսաստանի հավաքականին:

Հայաստանի հավաքականը` Վարդան Մինասյանը գլխավորությամբ դաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով` Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան (C), Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Լևոն Հայրապետյան, Էդգար Մալաքյան, Հենրիկ Մխիթարյան, Կառլեն Մկրտչյան, Գևորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի և Յուրա Մովսիսյան:

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հանդիպման առաջադրել է հետևյալ կազմը` Իգոր Ակինֆեև, Վասիլի Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշևիչ, Յուրի Ժիրկով, Ալան Ձագոև, Իգոր Դենիսով, Կոնստանտին Զիրյանով, Ռոման Շիշկին, Ռոման Շիրոկով, Անդրեյ Արշավին (C), Ալեքսանդր Կերժակով: