27 մարտի 2011 - 16:11 AMT
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող նոր հյուրանոցային համալիր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող նոր հյուրանոցային համալիր և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Երկրի ղեկավարը կարևորել է մայրաքաղաքում նման համալիրի շինարարությունը՝ նշելով, որ միջազգային չափանիշներին համապատասխանող և ազգային ոճով կառուցված նման հյուրանոցի առկայությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ հանրապետությունում զբոսաշրջության զարգացման վրա:

Նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: