28 մարտի 2011 - 11:19 AMT
Telcell-ը գործարկել է պետտուրքերի և վճարների ակնթարթային վճարումների համակարգ

Telcell վճարային համակարգը հայտարարել է նոր ծառայության մեկնարկի մասին՝ իրավաբանական անձանց պետեկան ռեգիստրի էքսպրես վճարման համակարգ:

Այսուհետ պետական տուրքերի վճարման ընթացքն առևտրային և շատ այլ կազմակերպությունների գրանցման համար, ինչպես նաև Պետ. ռեգիստրի կողմից այլ մատուցվող ծառայությունների դիմաց Telcell տերմինալների միջոցով կպահանջի 1 րոպեից քիչ ժամանակ, ընդհանուր առմամբ տերմինալների միջոցով հնարավոր է վճարել ավելի քան 25 տարբեր տուրքերի և ծառայությունների դիմաց: Համակարգի ինտերֆեյսը հեշտ է, հարմար և հասկանալի յուրաքանչյուր օգտվողի համար: Գործարքի վերջում վճարողը կստանա SMS-հաղորդագրություն վճարման ռեկվիզիտների պարունակությամբ:

«Հասնելով հաջողության նմանատիպ վճարային ծառայությունների ներդրմամբ, մենք շարունակում ենք դրանց կատարելագործումը և մեկնարկում հերթական պրոդուկտը Էքսպրես-վճարումների շարքից: Այսօր Telcell-ը ներկայացնում է օգտվողներին նոր մոտեցում պետական տուրքեր վճարելիս, որի նմանը գոյություն չունի Հայաստանում, ընդ որում շեշտը դնելով 2 բացարձակ տարբեր ասպեկտների վրա, ինչպիսիք են՝ վճարողի կոմից վճարվող ծառայության արագությունը և նախագծի իրականացման արագությունը»,- մեկնաբանեց «Թել-Սել» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը, միաժամանակ ավելացնելով,- «Այսօր կարող ենք վստահ ասել, որ պետական տուրքերի և վճարների վճարումը դարձել է այնքան հեշտ, ինչպես բջջային օպերատորների ծառայությունների վճարումը: Այժմ դա կարելի անել 24/7 ռեժիմում, Telcell վճարային համակարգին միացված ավելի քան 300 կետերից յուրաքանչյուրում», հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: