28 մարտի 2011 - 11:38 AMT
Կարլ Ֆրոչի և Գլեն Ջոնսոնի միջև «Super Six» մրցաշարի կիսաաեզրափակիչ մենամարտը կկայանա հունիսի 4-ին

Երկրորդ միջին քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Կարլ Ֆրոչի և Յամայկայից 42-ամյա բռնցքամարտիկ Գլեն Ջոնսոնի միջև «Super Six» մրցաշարի երկրորդ կիսաաեզրափակիչ մարտը տեղի է ունենալու հունիսի 4-ին Ատլանիկ Սիթիում (ԱՄՆ):

«Ես շատ ուրախ եմ: Այստեղ` Ամերիկայում, հանդիսատեսն իմ մասին ավելի շատ գիտի, քան Կարլ Ֆրոչի: Նա Անգլիայից է, որտեղ նա շատ երկրպագուներ ունի: Ուստի նրանք գալու են ԱՄՆ, ինչը մարտն ավելի լավն է դարձնելու»,- Ջոնսոնի խոսքերը, որն այս մրցաշարում փոխարինում է դանիացի Միկել Քեսլերին, հաղորդում է box-club.ru-ն:

Երկրորդ միջին քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն Անդրե Ուորդի և միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի միջև առաջին կիսաեզրափակիչ մարտը տեղի է ունենալու մայիսի 14-ին Կարսոնում (ԱՄՆ):