28 մարտի 2011 - 14:17 AMT
ԵՄ. Թուրքիան «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականություն է վարում և քանդում է հայ-թուրքական բարեկամության հուշարձանը

Թուրքիայում կան մեծ խնդիրներ. խոսքի ազատությունը, լրագրողների ձերբակալությունները և անտիպ գրքերի արգելքը, դատավարությունը «Էրգենեկոնի» գործով ու «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժումը Կարսում: Այդ մասին Բրյուսելում տեղի ունեցած համաժողովում հայտարարել է ԵՄ ընդլայնման գծով գլխավոր տնօրեն Միշել Լեյգը: Ըստ նրա, Թուրքիան «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականություն է վարում և քանդում է հայ-թուրքական բարեկամության հուշարձանը: ԵՄ պետնախարար ու ԵՄ-ին անդամակցության հարցով գլխավոր բանախոս Էգեմեն Բաղիշը իրեն արդարացնելու համար հայտարարել է, որ Կարսի հուշարձանի ապամոնտաժման պատճառը միայն ճարտարապետական անհաջող տեսքն է, Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը Հայաստանի հարցում:

2011թ. հունվարին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս այցելության ժամանակ հուշարձանն անվանեց հրեշավոր ու անճոռնի:

«Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը Հայաստանի հարցում: Հուշարձանի ապամոնտաժումը ոչ մի կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ավելին, Կարսի բնակչությունը նպաստում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է նախարարը, գրում է թուրքական «Հյուրիեթը»:

Համաժողովը կազմակերպել էր Գերման Մարշալի հիմնադրամը, մասնակիցների թվում են ԱՄՆ նախկին կոնգրեսական Ռոբերտ Վեքսլերը, բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցը և ԵՄ ընդլայնման հարցերով տնօրեն Միշել Լեյգը: