28 մարտի 2011 - 14:31 AMT
Էդվարդ Նալբանդյանն իր իրանցի գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Թեհրանում էր գտնվում աշխատանքային այցով Իրան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սահելին: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները վերահաստատեցին փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման պատրաստակամությունը:

Էդվարդ Նալբանդյանը, կարեւորելով երկկողմ մակարդակի պարբերական շփումները, իր իրանցի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան: