28 մարտի 2011 - 16:03 AMT
Մարտի 28-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 368.09 դրամ

Մարտի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 368.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 368.85 դրամ:

Մարտի 28-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 368.09 դրամ` մարտի 25-ի համեմատ ավելանալով 0.20 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 517.01 դրամ` նվազելով 3.29 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 կետով` կազմելով 12.98 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: