28 մարտի 2011 - 16:37 AMT
Մենեջեր Էլիաս Նասսար. Դարչինյանը լավ մարզավիճակում է և արդեն երկու սպարինգ հանդիպում է անցկացրել

Ապրիլի 24-ին Վիկ Դարչինյանը թեթևագույն քաշայինների մրցաշարի շրջանակներում կհանդիպի Յոնի Պերեսի հետ (Կոլումբիա): Մենամարտը կանցնի Լոս Անջելեսի Nokia Theatre-ում:

Հայ բռնցքամարտիկի մենեջեր Էլիաս Նասսարն ասել է, որ իրենց հայտնել են, որ մենամարտում կխաղարկվի IBO թափուր տիտղոսը. «Վիկը լավ մարզավիճակում է և արդեն երկու զուգախաղ է անցկացրել Ուիլ Թոմլինսոնի ու Ջոել Բրանկերի հետ»:

Դարչինյանը կմեկնի ԱՄՆ մենամարտից երկու շաբաթ առաջ: