28 մարտի 2011 - 19:00 AMT
Սլավոնական համալսարանի ուսանողները քննարկելու են Հրաչ Քեշիշյանի հետ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմը

Մարտի 29-ին Հայ – Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը տեղի կունենա Հրաչ Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի քննարկումը: Քննարկմանը ներկա է լինելու ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Ֆիլմի դիտումը բուհում անց է կացվել երկու օր, հայտնում են Սլավոնական համալսարանից:

Դիտումից հետո ուսանողները ցանկություն հայտնեցին հանդիպել ֆիլմի ստեղծողների հետ: Քննարկման ժամանակ ուսանողությունը իրենց հետաքրքրող հարցերը կհղի հյուրերին: